«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՀԿ-ում «ամենառիսկովը» Գալուստ Սահակյա՞նն է

ՀՀԿ-ում «ամենառիսկովը» Գալուստ Սահակյա՞նն է
08.04.2014 | 15:01

Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո, թե Հովիկ Աբրահամյանը բոլորի համար ընդունելի թեկնածու է, ՀՀԿ-ում խառնաշփոթ է առաջացել: Ոչ միայն աշխատում են նրան սրբագրել, այլև ապսպրել ժամանակից առաջ չընկնել: ՀՀԿ-ական մեր աղբյուրի պնդմամբ, Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներից հարցրել է, թե ում են տեսնում այդ պաշտոնում ու շատերը ոչ թե անուններ են թվարկել, այլ չափորոշիչներ, որոնցով պիտի առաջնորդվի երկրի ղեկավարն իր ընտրությունը կատարելիս: Սակայն պարզվում է, որ ոչ բոլորն են այդպիսի «մեթոդով» առաջ գնում, ոմանք նաև իրենց նախասիրությունների մասին չեն խուսափում հրապարակավ հայտնելուց: Այս քայլը դուր չի եկել Սերժ Սարգսյանին, քանի որ, ինչպես նույն աղբյուրն է պնդում, նախագահից առաջ են անցնում, բայց դա միայն իր որոշելիք հարցն է:

Փորձեցինք որոշ ՀՀԿ-ականներից ևս կորզել անուներ, թե ում են «բոլորին ընդունելի» վարչապետի թեկնածու համարում, սակայն Գրիգորիչի «դառը» փորձը աչքի տակ ունենալով, նրանք հրաժարվեցին անուններ հնչեցնելուց: «Ես հո Գալուստի ռիսկը չունեմ»,-մեր հարցին ի պատասխան հեգնեց կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ